«Մանչեստեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհեմն Արևմտյան Հոլիվուդում վթարի էր ենթարկվել: Տատու-սրահից դուրս գալուց նրա վրա են հարձակվել պապարացիները: Բեքհեմը շտապ նստել է իր մոտոցիկլը՝ փորձելով փախչել նրանից, սակայն չի կարողացել կառավարել այն: Մոտակա խաչմերուկում նա չի կարողացել շրջադարձ կատարել և վայր է ընկել ասֆալտի վրա՝ ստանալով ձեռքի վնասվածք:
Բժիշկները նրա մոտ հայտնաբերել են աջ ձեռքի մկանների ձգում և բազմաթիվ մանր վնասվածքներ: Ճիշտ է, մի քանի օր անց աստղին ողջ-առողջ տեսել են Լոս Անջելեսի օդանավակայանում՝ փոքրիկ աղջիկը ձեռքներին, սակայն նրա վնասված ձեռքին վիրակապ է եղել. տեղեկացնում է Digital Spy-ը:
Հիշեցնենք, որ անցած տարի Բեքհեմը վթարի էր ենթարկվել՝ ջարդուփշուր անելով իր Range Rover-ը: