Ֆեյսբուքյան օգտատերերը Ստավկա են անում` Խ. Ասրյան -Ն. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ “Հայոց արծիվներ” ՀԿ-ի նախագահ Խաչիկ Ասրյանը ուղիղ Եթերով բանավեճի է հրավիրել ՀԱԿ անդամ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանին: “Թեման Ազգային Ժողովի ընտրությունները: Օրը, ժամը և հեռուստաալիքը թող որոշի Փաշինյանը”,-իր հայտարարության մեջ նշել էր Խաչիկ Ասրյանը: Հիշեցնենք, որ Արմնյուզ-ի “Բանաձև” հաղորդաշարին հյուրընկալված Ռուբեն Հայրապետյանը հրապարակավ հրաժարվեց Բանավիճել ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս առիթով երեկ ֆեյսբուքում հետաքրքիր քննարկումներ էին ծավալվում: “Ժողովուրդ, ես շատ կուզենայի տեսնել Նիկոլ Փաշինյանի և Խաչիկ Ասրյանի բանավեճը, իսկ դու՞ք”,-Նման առաջարկությանբ  իր ֆեյսբուքյան ընկերներին քննարկման էր   հրավիրել Օգտատեր Ելենա Սաֆարյանը: Քննարկման մասնակիցներից շատերը  սպասվելիք բանավեճը թեժ են համարում  և  փորձում  են պատկերացնել   բանավեճի ընթացքը: Օգտատեր  Լուսինե Գալստյանը  գտնում է, որ  2-ն էլ  ճարտար լեզու  ունեն  մնում է սպասել  և  տեսնել.  թե ինչ կլինի: “Երկու “կատաղի աքլորներ”, որ իրար հասնեն”,-նշում  է Ելենա Սաֆարյան:”Կարգին կչկչոցա է լսվելու”,արձագանքում   է    Արթուր Հակոբյանը:Ֆեյսբուքյան օգտատերերը  փորձելով կանխագուշակել   բանավեճի ելքը`  հանդես  եկան նաև   առաջակությամբ: “Ես ստավկա եմ անում Խաչիկ Ասրյանի վրա: Հաստատ ինքն է կրելու”-,առաջարկության հեղինակն էր օգտատեր   ԱրթուրՀակոբանը:Օգտատեր Մելինան հակառակ պնդմանն է:Ըստ նրա, թեև երկու կողմերն   օարտար  լեզու ունեն ինքը Նիկոլ  Փաշինյանի հաղթանակին  չի կասկածում :  ‎Չնայած  օգտատերերն  իրենց  “ստավկաներն” են անում, քննարկման  մասկակիցներից  Փառանձեմ  Շահբազյանն  Անիմաստ հիմարություններ լսելու  և զուր  ժամանակի  կորուստ է տեսնում: 




Լրահոս