Քոչարյանների անծայրածիր ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 31-ին լրացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 60-ամյակը: Թե՛ տեղական, թե՛ ռուսական մամուլում մշտապես հրապարակումներ են հայտնվել հայ պաշտոնյաների, այդ թվում՝ Քոչարյանի աստղաբաշխական ունեցվածքի մասին:

Քոչարյանին ու նրա ընտանիքին պատկանող ընկերությունների թիվը կարելի է անվերջ նշել, ներկայացնենք նրան և նրա ընտանիքին պատկանող ընկերություններից որոշ մասի ցուցակը՝ ըստ ռուսական versia.ru կայքի.

Արցախբանկ,

ՄԱՊ (50%). հիշեցնենք, որ ընկերության հիմնադիրը ԱԺ պատգամավոր Ալիկ Պետրոսյանն է:

«Յունիբանկ» (համասեփականատեր)

ABB բանկ (համասեփականատեր)

Renko Construction

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ (90 տոկոսից ավել)

Արդշինինվեստբանկ (50 տոկոսից բարձր)

Կոնվերս Բանկ (տարբեր տվյալներով 30-50 տոկոս)

«Կապուտակ Սևան» համալիր  (100 տոկոս)

«Նաիրի» բժշկական կենտրոն

– Այնպիսի բրենդներ, ինչպիսիք են` Emporio Armani, Stefano Ricci և այլն)

Հ2 հեռուստաընկերություն (համասեփականատեր)

SAS խանութների ցանց (50 տոկոս)

«Նոյ» կոնյակ-գինիների գործարան (50 տոկոս` համասեփականատեր Գագիկ Ծառուկյանի հետ)

– Մեծ առևտրի կենտրոն՝ Մոսկվայում

Խաղատուն՝ Մոսկվայում

Բջջային հեռախոսների ներկրում. այս շուկայի 80 տոկոսը պատկանում է Քոչարյաններին:

«Ղ-տելեկոմ»Չի նշվում, թե որքան փայաբաժին ունեն Քոչարյաններն այս ընկերությունում: Նա նաև ռուսական «Սիստեմա» ընկերությունում ազատ տնօրենի կարգավիճակ ունի:

«Արարատցեմենտ» գործարան. այս  ընկերությունում Քոչարյանները 33 տոկոս չափաբաժին ունեն: Համասեփականատերը Գագիկ Ծառուկյանն է:

«Կոնվերս բանկ» (մեծ տղայի` Սեդրակ Քոչարյանի միջոցով)

– Հայաստանում «TOYOTA» ընկերության ներկայացուցչություն:




Լրահոս