Հունվար-հուլիսին միջին անվանական աշխատավարձը կազմել է 163,6 հազար դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 163 հազար 695 ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7.4%-ով, մինչդեռ իրական աշխատավարձի աճը եղել է «սահմանափակ»: Հունվար-հուլիսին մեր երկրում տարեկան կտրվածքով գրանցվել է 3.4% գնաճ:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսներին պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 142 հազար 055 ՀՀ դրամ՝ տարեկան կտրվածքով աճելով 6%-ով, իսկ մասնավոր հատվածում՝ 194 հազար 589 ՀՀ դրամ՝ աճելով 8.9%-ով:




Լրահոս