«Կամուրջ»-ը սահմանամերձ համայնքների բնակչությանը կտրամադրի վարկեր ցածր սակագներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն զգալիորեն բարելավել է Հայաստանի սահմանամերձ համայնքներում տրամադրվող վարկերի պայմանները:

Հայաստանի Տավուշի եւ Վայոց Ձորի մարզերի սահմանամերձ շուրջ 30 գյուղական համայնքներում ՀՀ դրամով վարկերը կտրամադրվեն առանց տրամադրման վճարների եւ սպասարկման վճարների գանձման, իսկ վարկերի տոկոսները կնվազեն 2-6 %-ային կետով: Բացի այդ, բնակարանային պայմանների բարելավման՝ վերանորոգման/վերակառուցման դրամային վարկերը կտրամադրվեն 16% տոկոսադրույքով՝ առանց սպասարկման եւ տրամադրման վճարների ու միջնորդավճարի գանձման:

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ն, հանդիսանալով սոցիալապես պատասխանատու Ընկերություն, միշտ աջակցել եւ աջակցում է իր հաճախորդներին, մանավանդ, երբ հարցը վերաբերում է սահմանամերձ գյուղերի բնակչությանը: Այսուհետ Տավուշի մարզի 23 եւ Վայոց Ձորի 4 համայքներում մենք կտրամադրենք Ընկերության բոլոր վարկատեսակները զգալի ցածր տոկոսադրույքով, իսկ տրամադրման վճարները եւ սպասարկման վճարները ընդհանրապես չեն գանձվի:

Մենք կոչ ենք անում նաեւ ՀՀ ֆինանսական համակարգի մյուս կազմակերպություններին նույնպես, հնարավորության սահմաններում, աջակցել մեր սահմանամերձ համայնքների բնակչության սոցիալական խնդիրներին եւ համայնքների զարգացմանը: Վստահ եմ, Ընկերության այս քայլը դրական ազդեցություն կունենա Հայաստանի սահմանամերձ համայքների բնակչության շրջանում», – նշեց «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ Խորհրդի նախագահ Արա Աղայանը:

«Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ




Լրահոս