Սիրիայի կառավարական չեն դադարեցնում ընդդիմության հենակետերի գրոհը,- հայտնում է BBC -ին: Հարձակումների արդյունքում զոհվել է 2, վիրավորվել մի քանի տասնյակ մարդ: Իրավապաշտպան կազմակերպությունը նշել է նաեւ, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ստորաբաժանումները շարունակել են հրետանային կրակը Հոմս քաղաքի որոշ շրջանների ուղղությամբ:
Դամասկոս ժամանած ՄԱԿ վեց դիտորդներից բաղկացած առաջին խմբի ղեկավարը հայտնել է, որ կպահանջվի որոշ ժամանակ, մինչև դիտորդները հասնեն այն տարածքներ, որտեղ պահպանվում է ամենածանր իրավիճակը: “Մենք պետք է քայլ առ քայլ գործենք”, – նշել է ՄԱԿ-ի դիտորդների խմբի ղեկավարը:
Սպասվում է, որ մոտակա մի քանի օրվա ընթացքում Սիրիա է ժամանելու ՄԱԿ-ի եւս 25 դիտորդ: