
ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել է, որ սկսել է հետաքննել հայտնի դերասանուհիների և երգչուհիների ինտիմ լուսանկարների` համացանցում հրապարակման փաստը, որոնք հափշտակվել են հաքերների կողմից՝ iPhone-ների համար նախատեսված iCloud սերվիսը կոտրելու միջոցով:
Միաժամանակ Apple ընկերությունը սկսում է սեփական ներքին հետաքննությունը, որպեսզի ստուգի, թե իսկապես հանցագործները կարողացել են օգտվել iCloud տեխնոլոգիայի թույլ տեղերից, թե մեկ այլ ճանապարհով են գտել հայտնիների անձնական էջերի գաղտնաբառերը:
Որևէ այլ մանրամասներ ամերիկյան իշխանությունների և Apple ընկերությոն ներկայացուցիչները չեն հրապարակել:
Հաքերները համացանցում են տեղադրել դերասանուհիների և երգչուհիների տասնյակ լուսանկարներ, որոնցում նրանք պատկերված են մասնակի կամ լրիվ մերկ վիճակում. տեղեկացնում է BBC-ն: