Վթարվել է ամերիկյան ռազմական ուղղաթիռ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արաբական թերակղզու մոտ գտնվող Ադենի ծոցում վթարի է ենթարկվել ամերիկյան զինվորական CH-53E ուղղաթիռը: Այս մասին հայտնել է ԱՄՆ ռազմածովային ուժերի մամլո ծառայությունը:

Տեղեկատվության համաձայն, ուղղաթիռում գտնվել են 25 զինծառայողներ: Մի քանի մարդ ստացել են աննշան վնասվածքներ, զոհեր չկան:

Ինչպես նշվում է, ուղղաթիռը վթարվել է ամերիկյան Mesa Verde ռազմանավի վրա վայրէջք կատարելու փորձի ժամանակ: Նավի անձնակազմը տուժողներին առաջին օգնություն է ցուցաբերել: Ռազմածովային ուժերից հաղորդում են, որ միջադեպը հակառակորդի գործողությունների արդյունք չէ, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:




Լրահոս