ՆԱՏՕ-ն արագ արձագանքման ուժեր է ստեղծում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ի արագ արձագանքման նոր ուժերը, որոնց ստեղծման մասին հայտարարել էր դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը, կարող են տեղակայվել երկու օրվա ընթացքում: Այս մասին ИТАР-ТАСС-ին հայտնել է ՆԱՏՕ-ին մոտ կանգնած դիվանագիտական աղբյուրը:

ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերը դաշինքի անդամ երկրների զորախմբերի միավորումներ են, որոնք գտնվում են մշտական մարտական պատրաստվածության վիճակում: Դրանց մեջ են մտնում վերգետնյա, օդային, ծովային, ինչպես նաև հատուկ ստորաբաժանումներ, որոնց ընդհանուր թվաքանակը կազմված է 25 հազար զինվորականներից:

Լրատվամիջոցների տեղեկություններով, ՆԱՏՕ-ն պլանավորում է 5 ռազմաբազա տեղակայել Արևելյան Եվրոպայում: Դրանք կստեղծվեն Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Ռումինիայում և Լեհաստանում: Ռազաբազաններից յուրաքանչյուրում կտեղակայվեն 600-ական զինծառայողներ:




Լրահոս