Գրողների համահայկական համաժողով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 20-25-ը Երևանում ու Ծաղկաձորում անցկացվելու է Գրողների համահայկական 6-րդ համաժողովը, որին մասնակցելու են հայաստանցի և սփյուռքահայ գրողներ: Աշխարհի շուրջ 20 երկրից  60-70 սփյուռքահայ գրող-պատվիրակներ են ժամանելու Երևան: Այս մասին ասել է Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: Նա տեղեկացրեց, որ համաժողովի ընթացքում նախատեսված է “Արդի հայ երիտասարդ բանաստեղծներ”, “Հայոց լեզու” և այլ գրքերի շնորհանդեսներ, ՀԳՄ-ում անցկացվելու է հանդիպում Հրատարակիչների ազգային ասոցիացիայի անդամների հետ, որի ընթացքում լինելու է քննարկում` “Հայ գրքի ճանապարհը. հիմնախնդիրներ և աշխարհաքաղաքական մարտահրավերներ” թեմայով և գիտաժողով Մատենադարանում “Արդի հայ գիրքը աշխարհի մայրաքաղաքներում” թեմայով:Համաժողովի պատվիրակները ‎ապրիլի 21-ին մասնակցելու են “ArmBookExpo” գրքի ցուցահանդեսի բացմանը, իսկ ապրիլի 22-ին Մատենադարանին հարող տարածքում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի “Գրքի համաշխարհային մայրաքաղաք” տիտղոսի հանդիսավոր փոխանցումը 2011-ի գրքի մայրաքաղաք Բուենոս-Այրեսից Երևանին հանդիսավոր բացմանը:
Համաժողովի ընթացքում նախատեսված են նաև այլ միջոցառումներ, քննարկումներ, պատվիրակության անդամները լինելու են նաև Էջմիածնում, այցելելու են Ծիծեռնակաբերդ:




Լրահոս