Ֆերգյուսոնի ոստիկաններին ստիպել են տեսախցիկներ կրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Ֆերգյուսոն քաղաքն աստիճանաբար վերադառնում է իր նորմալ կենսակերպին ոստիկանների և ցուցարարների միջև վերջերս կատարված բախումներից հետո:

Քաղաքում բողոքների առիթ էր դարձել ոստիկանների կողմից սևամորթ դեռահասի սպանությունը: Տեղի բնակիչները մեղադրում են ոստիկաններին ուժ գործադրելու և ավելորդ դաժանության մեջ:

Քաղաքային իշխանությունները համոզված են, որ գտել են ոստիկաններին ավելի պատասխանատու դարձնելու ելքը: Տեղի ոստիկաններին հատկացվել է մոտ 50 անձնական տեսախցիկ. տեղեկացնում է РИА Нововсти-ն: Ոստիկանության սպաներից յուրաքանչյուրը մեկական տեսախցիկ է ստացել:




Լրահոս