Վազգեն Մանուկյանը կողմ է նախկինների միությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարեց, որ պատրաստվում է ստեղծել նախկին վարչապետերի ակումբ: Այս ակումբի ստեղծման նպատակն է, նախկին վարչապետերի փորձն ու հմտություններն օգտագործելով, նպաստել երկրի տնտեսական և քաղաքական ոլորտներում առաջընթաց գրանցելուն: Այն նպատակ ունի նաև քննարկել երկրում տեղի ունեցող քաղաքական, տնտեսական իրադարձությունները:

Armlur.am-ի հետ զրույցում ՀՀ հանրային խորհրդի նախագահ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը Հովիկ Աբրահամյանի այս նախաձեռնության մասին դրական արտահայտվեց:

«Ամբողջ աշխարհում ընդունված երևույթ է նախկին պաշտոնյաների փորձն ու հմտություններն օգտագործել` ի նպաստ երկրի բարօրության: Սա ստանդարտ, համատարած մոտեցում է: Ես այս երևույթին կողմ եմ և գտնում եմ, որ լավ նախաձեռնություն է»,- նշեց Վ.Մանուկյանը:




Լրահոս