ՀՀ տնտեսական քաղաքականության մեջ պետք է նոր շեշտադրումներ մտցնել, դա պետություն-մասնավոր բիզնես համագործակցության նոր հարթակի ստեղծումն է, որը կարող է բարձրացնել տնտեսության մրցունակությունը: Այսօր այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ “Հայաստանի ազգային մրցունակության մասին զեկույցի” շնորհանդեսի ժամանակ հնչած ելույթում:
Վարչապետը նկատեց, որ անհրաժեշտ քայլեր պետք է իրականացնել մասնավոր բիզնեսում առկա ռիսկերից խուսափելու համար.”Իսկ ինչպե՞ս շրջանցել այդ ռիսկերը”,- հարցադրում է հնչեցնում վարչապետն ու պատասխանում՝ լավագույն միջոցը “նոր հարթակի ձևավորումն” է: “Պետություն-մասնավոր բիզնես՝ այս համագործակցության համար պետք է ձևավորվի նոր հարթակ “,-նշեց վարչապետը:Վարչապետը, միաժամանակ, կարևորեց մասնավոր բիզնեսի ներկայացուցիչներին տրվող աջակցությունը, առանց որի այդ ոլորտը կարող է ձախողվել:”Միկրո մակարդակում պետք է աջակցություն ցուցաբերենք բիզնեսի ներկակայացուցիչներին: Եթե այդ ոլորտը ձախողվի, պետությունը պետք է հատուցում տա”,-նշեց Տիգրան Սարգսյանը: