Ղազախստանը վախենում է կրկնել Ուկրաինայի, Չեչնիայի և Վրաստանի ճակատագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանը դարձել է Ռուսաստանի հերթական հարևանը, որը վախենում է կրկնել Ուկրաինայի, Չեչնիայի և Վրաստանի ճակատագիրը, ասվում է The Guardian բրիտանական հեղինակավոր թերթում տպագրված հոդվածում:

Ինչպես նշում է հոտվածագիրը, դա տեղի է ունենում ՆԱՏՕ-ի օգնությամբ բալթյան երկրների պաշտպանության մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարության ֆոնի վրա:

Պարբերականը ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունների սրման վրա այն բանից հետո, երբ Նազարբաևը կողմ է արտահայտվել Ուկրաինայի և Եվրամիաության միջև համաձայնագրին:

Հոդվածագիրը հիշեցնում է, որ 1991թ.-ին ԽՍՀՄ փլուզումից հետո մոտ 25 մլն ռուսներ դարձել են ետխորհրդային երկրների քաղաքացիներ: Այդ ժամանակից ի վեր Մոսկվան հաճախ սեփականատիրական վերաբերմունք է դրսևորել իր հարևանների հանդեպ՝ որպես ճնշման լծակ օգտագործելով առևտուրն ու էներգետիկան: Որպես օրինակ՝ մատնանշվում են Մոսկվայի քաղաքականությունը Վրաստանի, Ուկրաինայի և Չեչնիայի (Ռուսաստանի կազմ) նկատմամբ:

Հիշեցնենք, որ Նազարբաևն ավելի վաղ հայտարարել էր ԵվրԱզԵսից Ղազախստանի դուրս գալու հնարավորության մասին:




Լրահոս