Անգլիացի հարձակվող Մայքլ Օուենը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կարիք չունի հարձակման գծի ուժեղացման: Նրա խոսքով, անպայման չէր Ռադամել Ֆալկաոին ձեռք բերելը:
«Արդյոք դա լավ տրանսֆեր է: Իհարկե, Ռադամելը լավ ֆուտբոլիստ է, ով ինձ դուր է գալիս: Սակայն ես կարծում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ին պետք էր առաջին հերթին հզորացնել պաշտպանությունն, այլ ոչ թե հարձակման գիծը: Թիմը շատ հարձակվողներ ունի և այնտեղ չեն պատկերացնում, թե ինչպես բոլորը կկարողանան խաղալ: Կարծում եմ, որ գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը կզոհաբերի Խուան Մատային», – նշել է նա: