Խուճապ Թուրքիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական “Զաման” պարբերականը հայտնում է, որ Թուրքիայում երկրակեղևի շարունակական ցնցումները խուճապի նոր ալիք են բարձրացրել: Հերթական երկրաշարժը գրանցվել է Թուրքիայի Սիմավ գավառում: Երկրաշարժը տեղի է ունեցել երեկ տեղական ժամանակով 23.45-ին, ուժգնությունը գրանցվել է 4.3 բալ: Չնայած այն հանգամանքին, որ երկրաշարժը նյութական և մարդկային կորուստների պատճառ չի հանդիսացել, այդուհանդերձ շատ թուրքերի մոտ խուճապ է սկսվել: Շատերը դուրս են եկել տներից և մի որոշ ժամանակ մնացել են փողոցներում կամ մեքենաներում:




Լրահոս