Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են կոշտացնել պայքարն ահաբեկչության դեմ: Հնարավոր միջոցներից մեկը կարող է դառնալ ոստիկանների իրավունքների ընդլայնումը նման հանցագործություններում կասկածվողների դեմ պայքարում:
Չի բացառվում, որ իրավապահները շուտով կսկսեն առգրավել նման մարդկանց անձնագրերը: Այս մասին երկուշաբթի հայտարարել է երկրի վարչապետ Դեվիդ Քեմերոնը:
Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, ենթադրվում է այդ նպատակով հատուկ օրինագիծ մշակել: Նախատեսվում է, որ նման օրինագիծը կարգելի հայրենիք վերադառնալ այն բրիտանացիներին, ովքեր Մերձավոր Արևելքի երկրներում պայքարում են իսլամիստ ծայրահեղականների կողմից: