Մուլտֆիլմի պատճառով երեխան բանվորին «թողել է օդի մեջ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

10 տարեկան տղան` չինական Գույչժոու պրովինցիայից, քիչ էր մնում, 8-րդ հարկի բարձրության վրա աշխատող մոնտաժողի զոհվելու պատճառ դառնար: Երեխան այդ պահին բնակարանում մուլտֆիլմ դիտելիս է եղել, և մոնտաժային աշխատանքներից առաջացած աղմուկը նրան խանգարել է: Եվ ահա աղմուկից ազատվելու համար որոշել է կտրել մալուխը, որով կապված է եղել մոնտաժողը:

Ինչպես տեղեկացնում է Shanghaiist-ը, Լյու ազգանունով տղամարդը 40 րոպե կախված է եղել 30 մ բարձրության վրա, մինչև որ հաջողվել է փրկել նրան: Նրա գործընկերը պատմել է, որ ինչ-որ պահի լսել է ընկերոջ բղավոցները: Նա կախված է մնացել մալուխի վրա, սակայն չի կարողացել վերև կամ ներքև տեղաշարժվել:

Բանվորը կանչել է ոստիկանություն և հրշեջների: Արտակարգ ծառայությունների աշխատակիցները Լիին քարշ են տվել դեպի 11-րդ հարկի պատշգամբ, քանի որ ավելի ցածր հարկերում բնակիչները տանը չեն եղել:




Լրահոս