Ծառուկյանը հանդիպման զենքով էր գնացել. հաստատեց Օսկանյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ընտրողների հետ հանդիպման գնացել էր, ոչ թե հեռախոսով, այլ` զենքով: Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր` ապրիլի 18-ին, լրագրողների հետ զրույցում հաստատել է այդ փաստը:Ավելին Օսկանյանը կարծում է, որ պետք չէ մեծ ուշադրություն դարձնել այդ հանգամանքին: “Նկարներից դատելով, կարծում եմ՝ զենք էր, բայց դրանից մեծ բան պետք չէ սարքել: Հայաստանում, եթե օրինական զենք կրելու իրավունք ունես, դա քո իրավունքն է, պարոն Ծառուկյանի որոշումն է եղել այդ օրը այդպես գնալ ընտրարշավի”,- ասել է Օսկանյանը:Իսկ թե ինչո՞ւ են ԲՀԿ ներկայացուցիչներն ասում, թե դա հեռախոս է և ոչ թե զենք՝ Վարդան Օսկանյանը խորհուրդ տվեց այդ մասին հարցնել պարոն Ծառուկյանին:




Լրահոս