Նոր ուսումնական տարվա կապակցությամբ եւ երեխաների համար կատարվող ցանկացած գնում ավելի հաճելի դարձնելու նպատակով «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ը մինչեւ 15 տարեկան երեխա ունեցող ծնողներին առաջարկում է նոր վարկատեսակ` «ArCa» պլաստիկ քարտով տրամադրվող «ABB-ՄԻՆԻ» վարկային գիծ:
Դիմելով ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ցանկացած մասնաճյուղ՝ Դուք կարող եք ստանալ 200.000 դրամի չափով, 1 (մեկ) տարի մարման ժամկետով «ABB-ՄԻՆԻ» վարկային գիծ՝ 22% տարեկան տոկոսադրույքով:
«ABB-ՄԻՆԻ» քարտով հնարավոր է կատարել միայն անկանխիկ գնումներ` ստանալով բացառապես տվյալ քարտապանների համար նախատեսված հատուկ զեղչեր ու նվերներ ավելի քան 15 առևտրի եւ սպասարկման կետերում, ինչպես նաեւ օգտվել Բանկի բոլոր քարտապաններին տրամադրվող զեղչերից, որոնք գործում են շուրջ 150 առևտրի եւ սպասարկման կետերում:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 59 20 63 կամ այցելել Բանկի պաշտոնական կայք-էջ՝ www.armbusinessbank.am: