
Երեւանում, այսօր` ապրիլի 18-ին, ժամը 17:00-ին, Սբ. Կաթողիկե եւ Սբ. Աննա եկեղեցիների հարեւանությամբ՝ Աբովյան փողոցի գողտրիկ հատվածում տեղի կունենա Ալեքսանդր Մանթաշյանցի արձանի բացման արարողությունը:Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից armlir.am-ին հայտնում են, որ հուշարձանի հեղինակը ՀՀ վաստակավոր քանդակագործ Տիգրան Արզումանյանն է:
Նշենք, որ արարողությանը կմասնակցի նաեւ Մանթաշյանի թոռը` Ալեքսանդր Մանթաշովը: