Քննարկել ենք երկրի համար կարևոր բոլոր հարցերը. Էդ. Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ տեղի է ունեցել կառուցողական քննարկում` փոխհամաձայնության մթնոլորտում: Այս մասին հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում Էդվարդ Նալբանդյանը դռնփակ հանդիպում էր ունեցել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատգամավորների հետ և խոսել Հայաստանի արտաքին քաղաքականության մասին:

«Ինչպես արտաքին գործերի նախարարը, այնպես էլ ընդդիմադիր  ու իշխող կուսակցության պատգամավորները տրամադրված էին բավական բաց քննարկման: Քաղաքականության ոլորտում կան հարցեր, որոնք ավելի ճիշտ է քննարկել փակ ֆորմատով: Քննարկվել են մեր երկրի համար կարևորություն ներկայացնող բոլոր հարցերը», – ընդգծել է նա:

Շարմազանովի խոսքով՝ ամեն պատգամավոր ուներ իր տեսակետը, սակայն եղել են հարցեր, որոնց շուրջ համակարծիք մոտեցում է եղել: Նա հավելեց նաև, թե և՛ Ազգային ժողովի, և՛ նախարարության կողմից ցանկություն կա պարբերաբար նման հանդիպումներ կազմակերպել:

Հիշեցնենք, որ պատգամավորները վաղուց էին սպասում Նալբանդյանի հետ հանդիպմանը, դեռ մի քանի ամիս առաջ էր նրան հրավերք ուղարկվել: Երկար սպասված հանդիպումը տևեց մոտ երկուսուկես ժամ:




Լրահոս