“Ժառանգություն” կուսակցության համամսնական ցուցակի իններոդ հորիզոնականը զբաղեցնող բլոգեր Իզաբելլա Աբգարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով նախընտրական քարոզչությանը, ասաց, որ ինքը բարեգործությունը քարոզչության ընթացքում չի ընդունում: “Երբ ուսանողներին անվճար տեղափոխում են ավտոբուսով, որի վրա գրված է տվյալ կուսակցության անունը, դա նման է նրան, երբ երեխային կոնֆետ են տալիս, եւ վրան գրում կուսակցության անունը”: Արձագանքելով այդ հայտարարությանը`ԲՀԿ ներկայացուցիչ Լյովա Խաչատրյանն ասաց, որ անհրաժեշտ է ծափը ծափից տարբերել: “Մենք բոլորս տեսնում ենք, որ չնայած նախընտրական այս շրջանում խանդավառություն չկար ժողովրդի մոտ, սակայն ԲՀԿ-ին ու անձամբ Գագիկ Ծառուկյանինմեծ խանդավառութամբ են ընդունում մարզերում”,- վստահեցրեց ԲՀԿ ներկայացուցիչը: Պատասխանելով հնչած մեղադրանքներին, որ ԲՀԿ-ն եղել է իշխանության մաս անցնող տարիներին եւ կիսում է պատասխանատվությունը ՀՀԿ-ի հետ միասին, ԲՀԿ ներկայացուցիչ Լյովա Խաչատչրյանը, շեշտելով, որ արտահայտում է իր անձնական կարծիքը, ասաց. “Երկրի տնտեսական քաղաքականությունը մշակում է քաղաքական մեծամասնությունը: Ես իմաստ չեմ տեսնում, որ քաղաքական մեծամասնության հետ կոալիցիա կազմվի: Ապագայում նման բան պետք է թույլ չտալ”:
Անհրաժեշտ է ծափը ծափից տարբերել. ԲՀԿ ներկայացուցիչ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ