ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՏՈՒԿ ՕԺԱՆԴԱԿ ԴՊՐՈՑՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՉԵՆ ԼՈՒԾՎՈՒՄ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գևորգ Եղշատյանը Ձորագյուղից է: Սովորում է Վանաձորի հատուկ օժանդակ դպրոցում: 6-րդ դասարան է: Գևորգի սիրելի զբաղմունքը ֆուտբոլ խաղալն է: Ընկերների հետ հաճախ է դասերից հետո իջնում բակ. “Ես շատ եմ սիրում ֆուտբոլ խաղալ, երազում եմ “Փյունիկ” ակումբում խաղալ: Գյուղում էլ էի խաղում, ստեղ էլ: Դասամիջոցներին, որ ֆիզկուլտի զալը բաց ա եղնում, իջնում ենք երեխեքով, խաղում ենք”: Ֆիզկուլտուրայի դահլիճ հաճախ կիջնեին, եթե այն լավ վիճակում լիներ: Դպրոցը երկրաշարժից հետո երկար տարիներ գործել է տնակներում: Միայն տարիներ առաջ Սոցիալական ներդրումների հիմնադրսմի ֆինանսավորմամբ վերակառուցվեցին 2 մասնաշենքերը՝ դպրոցական և ննջարանային, սակայն ներքին հարդարման աշխատանքների արդյունքը, այս դեպքում հետևանքը, կարճ ժամանակ անց անմիջապես երևաց: Թիվ 1 հատուկ օժանդակ դպրոցի փոխտնօրեն Վահան Ղուկասյանն ասում է. “Ֆիզկուլտուրայի դահլիճը վատ վիճակում է, կարելի է ասել, ընդհանրապես գույք չունենք: Ունենք տուալետների հարց, որ վերանորոգման կարիք ունեն: Ճիշտ է պետությունը հատկացնում է որոշակի գումար, բայց դա մեզ չի բավականացնում”: “Որակյալ նորոգման հետևանքով զուգարանի սալիկները թափվեցին, կոյուղին լավ չի աշխատում, դասասենյակների մանրահատակը պոկվել է, դահլիճներն ունեն վերանորոգման կարիք; Վանաձորի թիվ 1 հատուկ օժանդակ դպրոցում սովորում է 105  6-15 տարեկան երեխա: Հաստատության չլուծվող խնդիրներից է դպրոց բերող ճանապարհի հարցը: Դադարել են բողոքել, սակայն միշտ էլ հույսը վերջինն է մեռնում: “Ճանապարհը մեծ վերանորոգում է պահանջում, ծախսերի հետ է կապված: Տեսնենք՝ բարեգործներով, կամ պետությունը գոնե օգնի; Կան երեխաներ, որ ծնողը հնարավորություն չունի տանել-բելելու պահերով”,-ասում է Ղուկասյանը:Այս դեպքում օգնում է այն հանգամանքը, որ ունեն ննջարանային պայմաններ: Ծնողները երեխաներին կարողանում են թողնել այստեղ:




Լրահոս