Հայաստանի և Արցախի «Ճիշտ քարտեզ»-ը 1 տարեկան է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս նախորդ տարի որոշ ՀԿ-ներ որոշել էին սեպտեմբերի  3-ը նշել որպես Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության միացյալ քարտեզի օր:

Գործողության նպատակը հայության` նախևառաջ երիտասարդության, իրազեկումն է և ՀՀ ու ԼՂՀ իրական սահմանների մասին հիշեցնելն է, քանի որ շատերի ուղեղներում այսօր էլ դաջված է վաղուց արդեն գոյություն չունեցող՝ ԽՍՀՄ փլուզման հետ պատմության գիրկն անցած սահմաններով Հայկական ԽՍՀ՝ «բարակ վզով օրիորդի» և ԼՂԻՄ ուրվագիծը։

Նախաձեռնության շրջանակներում Facebook և вКонтакте սոցիալական ցանցերում ձևավորվել էր մի քանի խումբ, որոնցում մինչ այսօր ակտիվորեն քննարկվում են ճիշտ սահմաններով քարտեզների տարածումն ու կիրառումը:

Ակցիայի նախաձեռնողները համոզված են` «Չիմանալ՝ նշանակում է չունենալ». ուստի կոչ են անում միանալ նախաձեռնությանն ու կիրառել միայն ՀՀ և ԼՂՀ ճիշտ սահմաններով քարտեզներ:




Լրահոս