700 ՀԱԶԱՐԸ ՍՈՎԱԾ ԵՆ, 700 ՀԱԶԱՐՆ ԷԼ` ԿՈՐԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ՀՀԿ  ոչ  թե վախենում, այլ  սարսափում է բանավեճից: Իշխող այդ կուսակցությունն ինչ  խոստացել  է նախընտրական ծրագրով, ժողովրդին խաբել  է: Իրենց նախընտրական ծրագիրը չեն էլ կարդացել, քանի  որ այդ ծրագրում կան այնպիսի դրույթներ, որոնք  21-րդ դարում ուղղակի  հրապարակել  չէր կարելի: Ինչ  երեսով  հեռուստաբանվեճի պետք   է գա  ՀՀԿ-ն, երբ    շուրջ 700  հազար սոված  մարդ  կա Հայաստանում  եւ  700- հազարն էլ  լքել  գնացել  է: Ինչի մասին պետք   է խոսի ՀՀԿ-ն”,-armlur.am  -ի հետ զրույցում նշեց ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ  է  ՀՀԿ  վախենում հառուստաբանավեճից: armlur.am-ի խնդրանքով  Գուրգեն  Եղիազարյանը  նա¨ անդրադարձավ  Հայտնի GALLUP ընկերության իրականացրած հարցումներին եւ նշեց. “Ցանակացած  ընտրություններից  առաջ, այն իշխանությունները, որոնք  տարիներ  շարունակ թալանել  են  հայ  ժողովրդին  մեր գումարներով  գնում են  ուրիշ ընկերությունների, որպեսզի  ժողովրդի ենթագիտակցության մեջ  մտցնեն, որ իրենք  վստահության տոկոս ունեն եւ ինչ  որ  մի  բանի կհասնեն”: Գուրգեն Եզիազարյանի հավաստմամբ   “Gallup Europe” ընկերությանը Հայաստան է բերել “Արմենիա” հեռուստաընկերությունը եւ սրանով ամեն  ինչ  ասված   է (“Արմենիայի” սեփականատերից մեկը Սերժ Սարգսյանի փեսան է): 
Հիշեցնենք  որ     Հայտնի միջազգային ընմկերությունն ապրիլի 4-10-ը իրականացրել է հարցումներ Հայաստանի ամբողջ տարածքո: Ըստ արդյունքների, եթե ընտրությունները լինեին այժ, ապա ընրողների 34 %-ը իր ձայնը կտար ՀՀԿ-ին, 28%-ը՝ ԲՀԿ-ին, 9%-ը՝ ՀԱԿ-ին, 6 %-ը՝ՕԵԿ-ին, 5%-՝ ՀՅԴ-ին եւ 3%-ը “Ժառանգությանը”:




Լրահոս