
Ամերիկյան իշխանությունները փորձում են պարզել՝ իրական է արդյոք համացանցում հայտնված տեսագրությունը, որում պատկերված է, ենթադրաբար, «Իսլամական պետության» գրոհայինների կողմից պատանդ վերցված ամերիկացի լրագրող Ստիվեն Սոտլոֆի գլխատումը:
Ինչպես հիշեցնում է BBC-ն, լրագրող Ստիվեն Սոտլոֆն առևանգվել էր Սիրիայում անցած տարվա օգոստոսին:
Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է գրոհայինը սպառնում մեկ այլ պատանդի և պահանջում, որ տարբեր երկրների կառավարությունները չեղյալ համարեն իսլամիստների դեմ կազմած դաշինքը:
Հիշեցնենք, որ օգոստոսին իսլամիստները գլխատել էին ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին:
Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնն անվանել է լրագրողի սպանության հրապարակումը «բացարձակապես զզվելի արարք»: