Օրերս Թուրքիայում կայացավ խոշոր «գողական հավաք` սխոդկա», որի ժամանակ «օրենքով գող» տիտղոս ստացավ միանգամից երկու ադրբեջանցի:
Տվյալների համաձայն` «թագադրումը» վստահված էր օրվա հոբելյար, «օրենքով գող» Նադիր Սալիֆովին, ով հայտնի է Լոտու Գուլի անվամբ: Նրա պատվին հյուրերին կանչել էր փոքր եղբայրը` Նամիկ Սալիֆովը, իսկ ինքն անձամբ շնորհավորանքներ ստանում էր Բաքվում գտնվող համար 8 կալանավայրից` տեսազանգի միջոցով: Այստեղ նա գտնվել է 1996-ին:
Հոբելյարի առաջարկով «գողական տիտղոս» ստացել է երկու հավակնորդ` Ռաֆետ Ալիբայրամսկին և Ջեյխուն Գյանջինսկին: Մեծ «սխոդկայի» մասնակիցների հիմնական հատվածը, Սալիֆովի հետ կոնֆլիկտ չունենալու համար, դեմ չի արտահայտվել, սակայն նաև մասնակցություն չի ունեցել «թագադրվածներին» ուղղված շնորհավորանքներին:
Այդուհանդերձ, նշենք, որ նորաթուխ «գող» Ռաֆետն առ այսօր ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում չի հայտնվել: Սակայն, ինչպես հաջողվեց տեղեկանալ, խոսքը այն մարդու մասին է, ով 2010-ի մայիսից հետախուզվել է մեկ այլ քրեական հեղինակության՝ Ալի Միրզաղօղլուի հրազենով կատարված սպանության մեղադրանքով:
Ավելի վաղ Ամիրովը Ռուսաստանում դատապարտվել է խուլիգանական հարձակման մեղադրանքով:
Ոստիկանները նկատել են, որ նա հավակնում է «օրենքով գողի» տիտղոսին, սակայն նույն անօրինական քայլերն է անում, ինչ Ռովշան Ջանիևը:
Իսկ Ջեյխուի մասին քիչ բան է հայտնի. միայն այն, որ նրան մեղադրել են ոստիկանի՝ հուլիսին կատարած սպանության մեջ: Իսկ թե նրանցից ով կպահպանի իր դիրքերը, լուրջ քննարկման թեմա է դարձել Բաքվի քրեական հեղինակությունների շրջանում: