ՀՀԿ-ն եվ ՕԵԿ-ը կրկին չէին մասնակցում Սիվիլիթասի բանավեճին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր “Սիվիլիթաս” հիմնադրամը խորհրդարանական ընտրություններում առաջադրված բոլոր կուսակցություններին հրավիրել էր բանավեճի, սակայն ինչպես բանավեճի վարող”Առավոտ”օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը տեղեկացրեց, ինչպես այս, այնպես էլ նախորդ շաբաթ կազմակերված բանավեճին չէին եկել ոչ Հայաստանի հանրապետական կուսակցությունից, ոչ էլ “Օրինաց Երկիր” կուսակցությունից”:Այսօրվա բանավեճին ներկա էին հինգ կուսակցույթյուններ, որոնց ներկայացուցիչները ներկայացրեցին բարեկեցիկ կյանքի ապահովման իրենց բանաձևը:”Հայ ազգային կոնգրես” ընդդիմադիր դաշինքի անդամ Վահագն Խաչատրյանն ասաց, որ այն համակարգը որն այսօր գործում է ՀՀ-ում, չի փրկի Հայաստանի տնտեսական վիճակը տնտեսագիտական ցանկցացած մոդելի կիրառման դեպքում: “Ես պետության եկամուտները մեծացնելու կողմանկիցն եմ, բայց դա պետք է չլինի նախընտրական խոստումի տեսքով: Բայց ինչպե՞ս մեծացնել եկամուտները, սա է ամենաէական հարցը: Մեր երկրում տնտեսության նման վիճակի պատճառը ստվերային տնտեսությունն ու կոռուպցիան է, ինչն էլ խանգարում է տնտեսության զարգացմանը: Ուսումնասիրելով Վրաստանի փորձը կարող ենք ասել, որ կոռուպցիայի դեմ պայքարը տանում է զարգացման”,- ասաց նա:Եկամուտների մեծացմանը կողմ արտահայտվեցին նաև “Բարգավաճ Հայաստան” կուսակցության անդամ, տնտեսագետ Միքայել Մելքոնյանն ու “Ժառանգություն” կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը:”Տնտեսությունից խոսելուց առաջ նախ պետք է տիրապետենք մեր երկրի մակրոտնտեսությանը: Իհարկե, մեծ նշանակություն ունի պահանջարկի խթանումը, պետք է եկամուտները մեծացնել, ոչ թե ծախսերը կրճատել, բայց պետք է կրճատել այն ծախսերը, որոնք չեն նպաստում ՀՆԱ-ի ավելացմանը: Եկամուտները խթանելուց բացի, պետությունը պետք է աջակցի փոքր ու միջին ձեռնարկատիրությունը”,- ասաց Միքայել Մելքոնյանը: “Երբ որ ՀՆԱ-ն ապահովվում է միայն խոշոր բիզնեսի հաշվին, չի կարող ապահովել սոցիալական ամբողջ ոլորտը: Այդ առումով շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե փոքր ու միջին բիզնեսից ստացված հարկերն ուղղվեին դեպի ՀՆԱ, իսկ դրա համար պետք է աջակցել ՓՄՁ-ներին (փոքր և միջին ձեռնարկություններին)”,- ասաց նա:”Միավորված հայեր” կուսակցության անդամ Գուրգեն Հովսեփյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր տնտեսական հարցի վերաբերյալ պետք է առանձին մոտեցում լինի և խորությամբ քննարկվի:




Լրահոս