Նամակ ոստիկանապետին Մաշտոցի այգու հարցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մաշտոցի Պուրակում ինքնակամ շինությունների ապամոտաժման նախաձեռնող խումբը նամակ է հղել ՀՀ գլխավոր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որով տեղեկացնում է, որ ս/թ մարտի 31-ին, ժամը 13:00-ից Մաշտոցի Պուրակում “անօրինական կառուցված տաղավարների ապամոնտաժման աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող վեց խմբերին ապրիլի 18-ին միանում են նաև այլ քաղաքացիներ և պահանջում ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը և աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը:
Ըստ նամակի՝ այդ քաղաքացիներն են.
Գևորգյան Աշոտ -ֆիզիկոս
Գևորգյան Լուսինե – կնոռեժիսոր
Եդիգարյան Պավել -ֆիզիկոս
Իսպիրյան Արթուր – երգիչ
Խոպշանոսովա Դիանա – ճարտարապետ
Հակոբյան Կարինե – արվեստաբան, հրապարակախոս
Ղազարյան Արթուր – ծրագրավորող
Չալիկյան Խաչիկ – կինոռեժիսոր 
Սամվելյան Խորեն – անհատ ձեռներեց
Ստեփանյան Նարինե- անշարժ գույքի գործակալության տնօրեն
«Ապոմոնտաժումը նախատեսված է իրականացնել կազմակերպված եղանակով, առանց հասարակակ կարգը խախտելու, մասնագիտական մեթոդներով և գործիքներով, առանց սեփականատիրոջ գույքին վնաս պատճառելու։ Հաշվի առնելով, որ Ոստիկանությունը ներկա դրությամբ իրականացնում է Մաշտոցի Պուրակում տաղավարների պահպանությունը.
Պ Ա Հ Ա Ն Ջ ՈՒ Մ Ե Ն Ք
1. Ապահովել վերը նշված ՀՀ քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին` դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար:
2. Ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը և աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը”,- ասված է նամակում:




Լրահոս