Ինչպես արդեն հայտնել էինք, Էջմիածնում ընտրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում news.am-ի տեսախցիկը ֆիքսել էր, որ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդի` բեմահարթակից թեքվելու պահին նրա մեջքին ատրճանակ է երևում: Սակայն ԲՀԿ-ից պաշտոնապես պարզաբանեցին, թե դա ոչ թե զենք է, այլ VERTU ֆիրմայի հեռախոս: Բայց ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը հադես է եկել սկանդալային հայտարարությամբ: Նրա հաստատմամբ Գագիկ Ծառուկյանի բեմահարթակից թեքվելու պահին նրա մեջքինը` դատելով իր տեսածից, զենք է եղել: Արձագանքելով Վարդան Օսկանյանի անսպասելի եւ ԲՀԿ-ի պաշտոնական տեսակետին հակասող հայտարարությանը, Դավիթաշեն համայնքի նախկին ղեկավար,ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբո) armlur.am-ի հետ զրույցում ասաց. “Ես չգիտեմ դա ինչ է ,ես չեմ տեսել, բայց գիտեմ մի բան, որ Գագիկ Ծառուկյանի զենքը իր հայրենասիրությունն է: Ժողովրդի սերը վայելող մարդը, ժողովրդասեր անհատը ինձ թվում էժողովրդի մեջ չի մտնի զենքով, բայց ինքը, բնականաբար, լիարժեք իրավունք ունի և զենք կրելու և ամեն ինչի, բայց այս պարագայում չեմ կարծում, որ ինքը զենքով կմտնի ժողովրդի մեջ, որովհետև իր զենքը իր ժողովրդի սերն է, իր ուժը, իր հարգանքը` դրական իմաստով, իսկ թե մենակ Օսկանյանը ընկալեց, որ դա զենք է, ես չգիտեմ այդ մասին հարցրեք նրան”,- նշեց Դավիթաշեն համայնքի նախկին ղեկավար, ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը:
Գ. Ծառուկյանի զենքը իր հայրենասիրությունն է, ոչ թե վերտուն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ