«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տնօրենը հնարավոր է` լքի պաշտոնը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանին առաջիկայում կփոխարինի Մոսկվայից նշանակվելիք ռուս ներկայացուցիչը: Արդեն տեւական ժամանակ է, ինչ այսլուրերը համառորեն պտտվում են: Խոսակցություններն է՛լ ավելի թեժացան, երբ «ՀայՌուսգազարդ»-ը վերանվանվեց «Գազպրոմ Արմենիա» եւ կառուցվածքային փոփոխությունների ենթարկվեց:

Թերթի լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ Վարդան Հարությունյանը հնարավոր է առաջիկայում տեղափոխվի Մոսկվա եւ նշանակվի այլ պաշտոնում: Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամլո խոսնակ Շուշան Սարդարյանի հետ, ով ասել է. «Ձեր տեղեկությունները չեն համապատասխանումիրականությանը»:

Ի դեպ, «Գազպրոմ Արմենիա» պաշտոնական կայքէջում ընկերությունը դեռեւս անվանափոխված չէ եւ կոչվում է «ՀայՌուսգազարդ»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս