ՆԱՏՕ-ն կպաշտպանի Մեձբալթյան երկրներին Ռուսաստանի ագրեսիայի դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ժամանել է Էստոնիա: Այցի նպատակն է հավաստիացնել Մերձբալթյան երկրներին, որ նրանք կարող են հույս դնել ՆԱՏՕ-ի աջակցության վրա՝ Ռուսաստանի կողմից ագրեսիայի դեպքում:

Լիտվայի և Լատվիայի հետ մեկտեղ՝ Էստոնիան հանդիսանում է Դաշինքի անդամ, և երկրի իշխանություններն արդեն խնդրել են ՆԱՏՕ-ին իր տարածքում ռազմակայան տեղակայել;
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Էստոնիան դեռևս կարող է Մոսկվայի կողմից մեծ ազդեցության ենթարկվել որպես նախկին ԽՍՀՄ հանրապետություն և մեծ թվով ռուսալեզու բնակչություն ունեցող երկիր:

Էստոնիա կատարած այցից հետո Օբաման կմասնակցի Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որտեղ քննարկվելու է ՆԱՏՕ-ի՝ մի քանի հազար մարդուց բաղկացած արագ արձագանքման ուժերի ստեղծման հարցը: Արագ արձագանքման ուժերը ստեղծվում են Եվրոպայի արևելքում դաշինքի անդամների պաշտպանությունը Ռուսաստանի հնարավոր ագրեսիայից:




Լրահոս