«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սիրիահայ բժշկին ծեծի ենթարկելու Թալինի քաղաքապետի ազգականների «հերոսությունն» անպատիժ մնաց շնորհիվ մարզպետ Սարգիս Սահակյանի, ով քաղաքապետի հովանավորն է: Թերթի տեղեկություններով, բժիշկ Բողոս Աղոյանին նա իր մոտ է կանչել և բացատրական աշխատանքներ տարել, ինչից հետո բժիշկը հետ է վերցրել ոստիկանություն ներկայացրած հաղորդումը:
Թերթը հիշեցնում է, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հիվանդանոցում աշխատող 41-ամյա սիրիահայ սրտաբան Բողոս Աղոյանին օգոստոսի 20-ին հիվանդանոցի բակում ծեծի էին ենթարկել Թալինի քաղաքապետի բարեկամները: Վիճաբանությունը, որը վերածվել էր ծեծկռտուքի, մեքենայի կայանման պատճառով էր»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։