ՀՀ բնապահպանության նախարարությունում կադրային ջարդը շարունակվում է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը որոշել է ազատվել նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանից»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պատճառը նախարարի ու աշխատակազմի ղեկավարի միջեւ լարված հարաբերություններն են, ավելին՝ վերջինս համարվում է նախկին նախարար Արամ Հարությունյանի կադրը: Թերթը նշում է, որ Փիրումյանն այդ պաշտոնը զբաղեցնում է 2011թ. փետրվարից, իսկ մինչ այդ՝ 2010թ. նոյեմբերից ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել: ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է Փիրումյանին աշխատանքից ազատելու հարցը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս