Ռուսական ռազմական ինքնաթիռները չեն կարողանում մուտք գործել ՀՀ տարածք. «Չորրորդ Իշխանություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ Իշխանություն» թերթը գրում է. «Ինչպես գիտեք, Ղրիմում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներ են կիրառվում, ինչի արդյունքում Ռուսաստանն արդեն իսկ հանդիպել է որոշակի դժվարությունների: «ՉԻ» տեղեկություններով` հուլիսից սկսած ռուսական ռազմական ինքնաթիռները չեն կարողանում մուտք գործել ՀՀ տարածք: Տեղեկացնենք, որ այդ ինթնաթիռները սպասարկում են Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազան: Բանն այն է, որ Թուրքիան և Վրաստանը արգելել են իրենց օդային տարածքում ռուսական ռազմական ինքնաթիռների չվերթները, ինչն անհնարին է դարձնում՝ թռիչքները դեպի Հայաստան»:

Թերթին հասած տեղեկություններով, մասնավորապես, Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազան արդեն երկու ամիսներին համալրվել է նորակոչիկներով, սակայն զինվորներին և սպաներին անհրաժեշտ զինվորական գույքը, պարագաներն ու հատուկ մասնագիտական սարքավորումները բացակայում են, պաշտոնական Մոսկվան սանկցիաների պատճառով չի կարողանում սպասարկել ռազմաբազան: «Այդ պատճառով Էրեբունիում տեղակայված ավիաբազան և Գյումրու 102-րդ բազան դեռևս սպասում են, թե երբ հնարավոր կլինի ստանալ ոազմական բեռները, որոնք մեկնարկային վիճակում գտնվում են Ռոստովի օդանավակայանում»,- գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս