Ուկրաինայում Россия сегодня գործակալության կորած ֆոտոլրագրող Անդրեյ Ստենինը զոհվել է դեռևս 1 ամիս առաջ: Փորձաքննությունը ցույց է տվել, որ Դոնեցկից ոչ հեռու գտնվող այրված մեքենայում գտնվում են հենց նրա մասունքները:
«Նա զոհվել է դեռևս 1 ամիս առաջ, այն մեքենայում, որով գնում էր խմբագրության առաջադրանքը կատարելու: Ավտոմեքենան գնդակոծվել է և այրվել Դոնեցկի մոտակայքում գտնվող մայրուղու վրա: Այսօր հայտնի են դարձել փորձաքննության արդյունքները. այդ մեքենայում իրոք ինքն է՝ 33-ամյա կենսախինդ երիտասարդը, փայլուն մասնագետ Անդրեյ Ստենինը», – հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը:
Արևելյան Ուկրաինայում աշխատող Ստենինը կորել էր օգոստոսի սկզբին: Նրա ճակատագիրը մինչ այժմ անհայտ էր. տեղեկացնում է Россия 24-ը: