“Ինչու է ՀՀԿ վախենում հեռուստաբանավեճից “: Այս հարցի շուրջ armlur.am-ը զրուցեց նաեւ ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցչի հետ: ԱԺ պատգամավոր “Ժառանգություն ” խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը նշեց. “Ոչ միայն ՀՀԿ-ն է խուսափում բանավեճից, այլեւ վերջերս որտեղ գնացել եմ խմբակային հեռուստաբանավեճի, ոչ ՀՀԿ-ն է եղել, ոչ ` ԲՀԿ-ն, ոչ էլ` ՕԵԿ-ը չեն եղել”: Արմեն Մարտրրոսյանի հավաստմամբ, պատճառն այն է, որ ” իշխող Կոալիցիայի ներկայացուցիչները ասելու ոչինչ չունեն, քանի որ այն ծայրահեղ իրավիճակը, որում գտնվում է մեր երկիրը, իրենց կատարած կամ չկատարած աշխատանքի արդյունքն է և չեմ կարծում, որ ավելի շատ ասելու բան կունենան”: Պատգամավորի խոսքով` այս երեք քաղաքական ուժերը փորձում են խուսափել այն պատասխաններից, որոնք տրամաբանորեն կհնչեն ցանկացած բանավեճի շրջանակներում: Gallup ընկերության իրականացրած հարցումների արդյունքները ԱԺ պատգամավորը հեգնանքով նորմալ է գնահատեց. “Եթե այդ ընկերությունը 2007 թվականին “Ժառանգությանը” տվեց առավելագույնը 2%, բայց մենք պաշտոնպես հավաքեցինք 6%, իսկ իրականում երեք անգամ ավելի շատ, պարզ է: Ստացվում է, որ եթե 2% կանխատեսման դեպքում 20% էինք իրականում հավաքել, ինչը գիշերային քողի ներքո գողացան, ապա այս անգամ մենք թույլ չենք տա նման բան: Ուղղակի մայիսի 6-ին Gallup-ի 3% -ը պետք է բազմապակեք 10-ով և կտեսնեք, որ մեզ մոտ դրական աճ է եղել է”,- վստահեցրեց ԱԺ պատգամավոր “Ժառանգություն ” խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ Մարտիրոսյանը ԱԺ պատգամավորի թեկնածու է առաջադրվել Աջափնյակի 6 ընտրատարածքում եւ մրցակցում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբոր Ռուբեն ՀոՎսեփյանի հետ :
Gallup-ը սխալվել էր նաեվ 2007 –ին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ