Տավուշում գնդակոծվող երեխաներին պաշտպանող հաստ պատ է կառուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներքին Կարմիրաղբյուրի` օգոստոսի 31-ին վերանորոգված և բավականին մեծ մանկապարտեզն ունի 25 սան, և հարակից գյուղերից այստեղ հաճախող երեխաներ չկան: Այս մասին Armlur.am-ին հայտնեց համայնքապետ Մանվել Կամենդատյանը` հավելելով, որ մանկապարտեզը նախկինում դպրոց է եղել` ամուր և հաստ պատերով:

Կամենդատյանը կարևորեց այն հանգամանքը, որ մանկապարտեզի խաղահրապարակին կից կառուցվել է Հայաստանում առաջին պատշպանող պատը:

«Շատ կարևոր է, որ 300-400 մետր հեռավորության վրա գտնվող հենակետից երեխան չերևա: Եթե այդ պատը չլինի, 25 երեխա գնդակոծության ժամանակ վտանգի տակ է լինելու»,- նշեց Ներքին Կարմիրաղբյուրի ղեկավարը` վստահեցնելով, որ պաշտպանիչ պատի շնորհիվ հանգիստ կլինեն նաև երեխաների ծնողները:




Լրահոս