Կատալոնիան նախապատրաստվում է անկախության հանրաքվեին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնիան որոշել է միակողմակի կերպով առանձնանալ Իսպանիայից: Մարզի խորհրդարանը նույնիսկ հրապարակել է անկախության հռչակման հստակ ժամանակը:
Ինչպես սպասվում է, դա տեղի կունենա ապրիլի 23-ին: Իսկ այս տարի նոյեմբերի 9-ին, հակառակ Իսպանիայի սահմանադրական որոշման, Կատալոնիայում կանցկացվի հանրաքվե թագավորությունից անկախացման հարցով: Երկրի օրենքներով, ինքնավարության հռչակումը հավասարազոր է պետական հեղաշրջման:

Չնայած դրան, արդեն հաջորդ սեպտեմբերին Կատալոնիան ծրագրում է սեփական սահմանադրության նախագծի համաժողովրդական քվեարկություն անցկացնել: Ինչպես գրում են իսպանական լրատվամիջոցները, կատալոնացիները շատ լուրջ են տրամադրված: Նրանք պատրաստ են ինքնուրույն ապահովել սեփական անվտանգությունը, ստեղծել բանակ և հետախուզական ծառայություն, տեղեկացնում է Россия 24-ը:




Լրահոս