ՀՀ տրանսպորտի և կապի նորանշանակ փոխնախարար Գագիկ Թադևոսյանն արդեն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և ունեցվածքի մասին հայտարարագիրը:
Սակայն Թադևոսյանի հայտարարագիրը բավականին աղքատիկ է. նա ունի 1 բնակարան, 1 «Վազ 2115» մակնիշի ավտոմեքենա: Նրա հաշվին կա ընդամենը 300 հազար ՀՀ դրամ: Տրանսպորտի փոխնախարարի եկամտի միակ աղբյուրը եղել է կենսաթոշակը՝ ամսական 42 հազար դրամի չափով:
Հետաքրքիր է, թե փոխնախարար նշանակվելուց հետո Գագիկ Թադևոսյանի եկամուտներն ու ունեցվածքը որքան կաճեն, և ինչ ժամանակահատվածում: Ի վերջո, պաշտոնյաների համար պաշտոնը հարստանալու լավ միջոց է. այդպես են վարվել նրա նախկինները, իսկ Գ. Թադևոսյանն էլ արդեն պաշտոնյա է: