Վարչապետը ընդունել է Բորիս Ալյուշինին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ստանդարտացման միջազգային կազմակերպության նախագահ Բորիս Ալյուշինին:ՀՀ կառավարության տեղեկատվության ու հասարակության հետ կապերի ծառայության փոխանցած տեղեկատվության համաձայն, վարչապետ Տ.Սարգսյանը հանդիպման ժամանակ ասել է. “Ի դեմս ձեզ՝ ստանդարտացման համակարգի ներդրման և կիրառման աշխատանքներում մենք ունենք լավ գործընկեր: Ուրախ ենք, որ մեր համագործակցությունը նպաստում է նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ամրապնդմանը”:Վարչապետը գոհունակություն է հայտնել Ստանդարտացման միջազգային կազմակերպության հետ համագործակցությունից և շնորհակալություն հայտնել Բորիս Ալյուշինին՝ ատանդարտացման համակարգի կիրառման աշխատանքներում Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար:
Երկուստեք քննարկվել են երկկողմ հետագա համագործակցությանը, ստանդարտացման համակարգի կիրառման նպատակով իրականացվող բարեփոխումներին, ազգային ստանդարտների՝ միջազգային չափանիշներին ներդաշնակեցմանը վերաբերող հարցեր:Համաձայն Հայաստանի 2012 թ. ստանդարտացման ծրագրի՝ նախատեսվում է մշակել և գործողության մեջ դնել 85 միջազգային (ԻՍՕ) և եվրոպական (ԵՆ) ստանդարտ:




Լրահոս