«STOP Վարկերին». նոր շարժում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիների համար այսօր լրջագույն խնդիր է դարձել վարկային պարտավորությունների կատարումը: Այդ նպատակով Facebook սոցիալական ցանցում նոր «STOP Վարկերին» քաղաքացիական շարժում է ստեղծվել:

Նախաձեռնության անդամների խոսքով` վարկերն անմիջականորեն նպաստում են ընտանիքների քայքայմանը, խթանում արտագաղթի ծավալների ընդլայնմանը և մարդկանց հասցնում աղքատության:

Քաղաքացիական շարժումը նպատակ ունի գոնե ժամանակավորապես կասեցնելու այն մարդկանց վարկային պարտավորությունները, ում համար, իրենց կամքից անկախ պատճառներով, անհնար է դարձել կատարել այդ պարտավորությունները։

Համախմբվելով միևնույն խնդիրի շուրջը` նրանք նպատակ ունեն ոչ միայն արտահայտել իրենց բողոքը, այլև գտնել գործուն ճանապարհ և որպես առաջին քայլ հասնել առնվազն 6 ամսով կասեցնելու բոլոր այն վարկառուների  պարտավորությունների կատարումը, ում համար այլևս անհնար է մարել վարկը և ում համար անհնար է դատարանի ԴԱՀԿ-ի միջոցով վարկի մարման պարտավորեցման մասին վճռի կատարումը:

Թե ինչ եղանակով է նախատեսվում հասնել այս նպատակին, նախաձեռնության անդամները չեն մանրամասնում:




Լրահոս