Ոչ մի տարբերություն Սարգսյանի եվ Քոչարյանի միջեվ.Լեվոն Տեր-Պետրոսյան.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի իշխանությունները ահաբեկում են բնակիչներին, որ նրանց հեռու պահեն Հայ ազգային կոնգրեսի հետ հանդիպումներից: Այդ մասին այսօր` ապրիլի 18-ին, Վաղարշապատ քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը ասել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արամ Մանուկյանն էլ շնորհակալություն է հայտնել բոլոր անձանց, ովքեր չեն վախեցել եւ եկել են ՀԱԿ-ի հետ հանդիպմանը:Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն այսօր ընտրողների հետ հանդիպումները շարունակել է Արմավիրի մարզում: ինչպես  armlur.am-ին Արմավիրից հաղորդում է  մեր թղթակիցը` Արամ Մանուկյանը ընտրողներին հայտնել է, որ ՀԱԿ-ի թիրախը Հանրապետական կուսակցությունն է, որի օրոք քաղբանտարկյալներ են եղել, հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել իրենք քաղաքական հայացքների համար:Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը էջմիածնեցիներին կոչ է արել ,ձայն չտալ հանցավոր ռեժիմինե:  Ռեժիմը այն իշխանությունն է, որ ստեղծել է Ռոբերտ Քոչարյանը եւ կտակել Սերժ Սարգսյանին։ Ոչ մի տարբերություն այս երկուսի միջեւ: Այս ռեժիմի առաջին մեղքն այն է, որ Հայաստանի բնակչությունը այս տարիների ընթացքում կրճատվել է մեկ միլիոնովե,- նշել է առաջին նախագահը` գործող իշխանություններին համեմատելով երիտթուրքերի հետ: Ըստ Տեր-Պետրոսյանի, երիտթուրքերը հայերին տեղահանում էին անապատներ, իսկ գործող իշխանությունները` Սիբիր։




Լրահոս