Ստամբուլի Ավջիլար շրջանում վերգետնյա կամուրջ է փլուզվել:
Ինչպես տեղեկացնում է CNN Turk-ը, կան շատ տուժածներ, սակայն նրանց ստույգ թիվը հայտնի չէ:
Փլուզումը տեղի է ունեցել պիկ ժամին՝ բանուկ մայրուղու վերևում, որը կապում է Աթաթուրքի օդանավակայանը քաղաքի կենտրոնի հետ:
Դեպքի պատճառների և հանգամանքների մասին առայժմ չի հաղորդվում: