Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույցի միջոցով քննարկել են Ուկրաինայի արևելքում արնահեղության դադարեցման համար անհրաժեշտ առաջնահերթ քայլերը:
Ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ երկու նախագահների տեսակետները հիմնականում համընկնում են, ըստ ria.ru-ի՝ հայտնել է ռուս ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Առաջարկվել է քննարկում անցկացնել՝ կապված Ուկրաինայում ռազմական և հումանիտար ճգնաժամի հետ: Պետությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել այն մասին, թե ինչ պետք է անել առաջին հերթին՝ այդ երկրի հարավ-արևելքում արյունահեղության անհապաղ դադարեցման համար», – ասել է Պեսկովը լրագրողներին: