Շվեդիայի, Ֆինլանդիայի, Ավստրիայի և Հորդանանի հետ մեկտեղ՝ Վրաստանը սեպտեմբերի 4-5-ն Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ դաշինքի հետ հարաբերություններում նոր կարգավիճակ կստանա. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Այդ երկրները կստանան ոսկե քարտ (gold card) և այսուհետ կդիտարկվեն որպես «թիվ 1 գործընկեր» (partner no 1), ինչը նշանակում է ամենաբարձր կարգավիճակ՝ առանց ՆԱՏՕ-ին փաստացի անդամակցելու, կամ համագործակցության ընդլայնված հնարավորություններ:
Նոր կարգավիճակը 5 երկրի համար դռներ կբացի անյպիսի ոլորտներում, ինչպիսիք են հետախուզական տվյալների հավաքագրումը, զորավարժությունների պլանավորումը և այլն: