Գլենդելում կարգազանց հայ է ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկուշաբթի առավոտյան Գլենդելում 42-ամյա մի տղամարդ է ձերբակալվել՝ մեքենան հարբած վիճակում վարելու և երթևեկության կանոնները խախտելու համար: Մեքենայում է եղել նաև նրա 4-ամյա որդին. հայտնել է ոստիկանությունը, գրում է burbankleader.com-ը:

«Կիրակի՝ կեսգիշեից առաջ, ոստիկանությունը հետևել է տղամարդուն և պարզել նրա անձը՝ Արմեն Պետրոսյան: Նա մեքենան վարելիս է եղել դրա լապտերները վառած վիճակում և փողոցին հանդիպակաց ուղղությամբ: Դեպքը տեղի է ունեցել Բուրբենքի Պրովիդենցիա պողոտայում», – ասել է ոստիկանության սպաներից մեկը:

Պետրոսյանի արյան մեջ ալկոհոլի քանակությունը թույլատրվածից կրկնակի բարձր է եղել:

Եվ ահա, նրան ձերբակալել են ալկոհոլի ազդեցության տակ վարելու և որդու կյանքը վտանգելու համար. դատը կկայանա այս ամսվա ընթացքում:




Լրահոս