ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, «Շարմ» ընկերության պրոդյուսեր Կարեն Ղազարյանը վերջերս համալրել է ՀՀԿ կուսակցության շարքերը: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, երբ Կ. Ղազարյանը գնացել է այդ քայլին, նրան հավաստիացրել են, որ ընդգրկվելու է ՀՀԿ համամասնական ընտրացուցակում: Սակայն ցուցակը վաղուց հայտնի է, բայց ՀՀԿ-ական Կարենի անունն այնտեղ չկա: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Կ. Ղազարյանին խոստացել են «տեղ տալ գործադիրում»` փոխնախարար: Իսկ թե որ նախարարության, փորձեցինք ճշտել ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովից, ով, բնականաբար, հերքեց լուրը: «Կուսակցությունում երբեք կադրային հարց չի քննարկվում: Մենք այս պահին ամբողջությամբ զբաղված ենք նախընտրական քարոզչությամբ: Ձեր տեղեկությունները ճիշտ չեն»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:




Լրահոս