Օրեր առաջ հայ-ադրբեջանական սահմանը հատած Նոյեմբերյանի բնակիչ Սարգիս Անանյանը ներկայումս գտնվում է Ադրբեջանում: Ադրբեջանական ANS հեռուստաալիքը հայ գերու մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել, որում նա պատմում է իր մասին:
Անանյանն ասել է, որ կնոջ մահից հետո նա ապրել է Նոյեմբերյանում, զբաղվել փոքր առևտրով: Նա ունի երկու երեխա, ովքեր ապրուստի միջոց վաստակելու նպատակով մեկնել են Երևան և Ռուսաստան: Երբ կյանքն ավելի է դժվարացել, Անանյանը, իբր, որոշում է կայացրել տեղափոխվել Ադրբեջան:
Հիշեցնենք, որ Անանյանի գերեվարման մասին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին դեռևս օգոստոսի 26-ին: Իսկ սեպտեմբերի 1-ին այդ տեղեկատվությունը հաստատվեց պաշտոնապես: